ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Համա թե ժողովրդավարություն է

Համա թե ժողովրդավարություն է
22.09.2020 | 22:05

Որքան էլ իմքայլականներ հայտարարեն, թե իրենց կուսակցությունում առկա տարաձայնությունները ժողովրդավարություն, ազատ կամարտահայտման նշան են, իրականում դրանք ընդամենը պառակտման, անմիաբանության ապացույցն են։ Այլ խոսքով «իզմերի» բացակայության վառ օրինակ։ Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է. «Մենք պետք է համակերպված լինենք, որ մեր խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տարբեր մոտեցումներ, և ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Նորմալ է, բնական է»:

Իրականում «մենք» վաղուց ենք համակերպվել, ավելին, ի սկզբանե այլ ակնկալիք էլ չունեինք, այդ իշխանությունն է իրար խառնված ու չգիտի, թե ինչպես ներքին տարաձայնությունները հարթի։ Մակունցը գուցե իր քաղաքական ուժի և հեղափոխության առաջամարտիկներին համոզի, որ տարակարծությունը ժողովրդավարության նշան է, իրար մի խառնվեք։ Որպես ժողովրդավարության ապացույց մի օր 2, հաջորդ օրն էլ գուցե 10 պատգամավոր մանդատը վայր դնի, հեչ մի նեղվեք, մենք ժողովրդավարական բաստիոնում ենք, չէ՞։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ